Tert.am-ը հարցազրույց ունի երգչուհի Սիրուշոյի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
Երբեմն քննարկումներ են լինում, որ Սիրուշոյի համար շատ ավելի հեշտ է, քանի որ ունի հնարավորություն, հայտնիություն և երկրպագուների մեծ բանակ։ Երգչուհին ամեն անգամ բարդության նոր սանդղակ է սահմանում իր համար. «Շատ ավելի բարդ, պատասխանատու ու պարտավորեցնող է այդ ամենը։ Տեսնելով երկրպագուներիս և մարդկանց արձագանքը՝ ես ինձ պարտավորված եմ զգում ամեն անգամ այնպես անել, որ իրենք էլ հպարտ լինեն ինձնով»։
Սիրուշոն հայտնեց, որ 2017-ը բուռն աշխատանքային տարի է լինելու իր համար։ «Մեզ մոտ բավականին խիտ զբաղվածություն է լինելու։ Թե՛ համերգներն են շատ, թե՛ տեսահոլովակների առումով ավելի ակտիվ տարի կլինի»,- ասաց երգչուհին՝ այս պահին չցանկանալով բացել այլ փակագծեր։
2014 թվականին՝ մայրանալուց կարճ ժամանակ անց, Սիրուշոն մենահամերգ ունեցավ ԱՄՆ-ում։ Երևանում համերգային մեծ ծրագրով Սիրուշոն ներկայացել է 2013 թվականին, թեև դա էլ մենահամերգ չէր։ Երգչուհուց հետաքրքրեցինք՝ ծրագրո՞ւմ է մենահամերգ ունենալ Երևանում։ «Մենահամերգներ այս տարի միանշանակ կլինեն։ Արդեն ունենք հրավերներ և նախագծեր այս տարվա համար, սակայն չեմ կարող ասել՝ Երևանում մենահամերգ կունենա՞մ, թե՝ ոչ»,- պատասխանեց նա։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում