▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սխալներ շատ եմ գործել, բայց չեմ զղջում… Նունե Եսայան

Asekose.am-ի բլից հարցերի պատասխանել է ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի Նունե Եսայանը:

Մանկության ամենավառ հիշողությունը:

Մանկությանս ամենավառ հիշողությունները կապված են Ամանորի հետ, երբ մեզ տանում էին տոնածառի հանդեսին: 

Ամենամեծ ձեռքբերումը:

Ձեռքբերումս այն է, ինչ ունեմ հիմա` ընտանիք,երեխաներ, բեմ…

Առաջին հիասթափությունը:

Առաջին հիասթափությունս եղավ այն ժամանակ, երբ դպրոցում ես չկարողացա հաղթել մաթեմատիկայի մրցույթը:

Բնավորության ամենալավ և ամենավատ կողմը:

Երկու դեպքում էլ` բարությունը:

Ո՞ւմ եք կարոտում:

Որևէ մեկին չեմ կարոտում:

Ինչի՞ց եք վախենում:

Շատ բաներից, այս պահին չեմ կարող հատուկ նշել:

Սխալ, որի համար զղջում եք:

Սխալներ շատ եմ գործել,բայց որևէ սխալի համար ես չեմ զղջում: Զղջալու խնդիր չկա:

Խոսք, որը չեք հասցրել ասել:

Ես միշտ ասում եմ այն, ինչ ցանկանում եմ: Ինձ համար կարևոր խոսքը սիրո խոստովանությունն է, որը ես միշտ անում եմ:

Երազանք, որ դեռ չի կատարվել:

Չունեմ երազանք, որը դեռ չի կատարվել, բայց ինձ համար կարևորը կատարված երազանքները պահպանելն է:

Կցանկանամ, որ…

Կցանկանամ, որ յուրաքանչյուրս մեր լուման ունենանք մեր երկրի խաղաղության գործում: Ոչ թե սպասենք, որ մեզ համար մեկը ստեղծի խաղաղություն, այլ մենք ևս մասնակիցը լինենք:

Հեղինակ`Ա.Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին