▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թաքցնել չեմ կարող. Դիմա Բիլանը` իր առողջական ծանր վիճակի և վիրահատությունից հրաժարվելու մասին

Երգիչ Դիմա Բիլանի մոտ առողջական լուրջ խնդիրներ են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Life-ը: Բժշկական հետազոտություններից հետո պարզվել է, որ  երգիչը երեք ճողվածք (Грыжа) ունի ողնաշարի հատվածում, որոնք սեղմում և ուժեղ ցավեր են առաջացնում։ Թեև բժիշկները պնդում են, որ երգչին վիրահատություն է անհրաժեշտ, սակայն Բիլանը հրաժարվում է վիրահատությունից, քանի  որ վախենում է, որ չի կարողանա վերականգնվել մինչև «Голос»-ի հաջորդ նկարահանումները։

«Ես հանգստանում եմ։ Չեմ ցանկանում ամբողջ երկրին հայտնել առողջական վիճակիս մասին, սակայն թաքցնել ևս չեմ կարող։ Այժմ ինձ հետ բժիշկներ են աշխատում, ես հետևում եմ նրանց խորհուրդներին։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ աջակցում են։ Վստահ եմ, որ ամեն բան լավ կլինի»,- հայտնել է Բիլանը։

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին