▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվրատեսիլ-2017»-ում Ռուսաստանը կներկայացնի հաշմանդամ Յուլյա Սամոյլովան

 

 

Հայտնի է դարձել, թե ով է մայիսին Կիևում անցկացվելիք «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթում ներկայացնելու Ռուսաստանը: Եվ այսպես, իր «Flame is Burning» երգով միջազգային մրցույթի բեմում ելույթ կունենա 27-ամյա երգչուհի Յուլյա Սամոյլովան, ով մանկուց տեղաշարժվում է հաշմանդամի սայլակով և ունի առաջին խմբի հաշմանդամություն:

«Առաջին ալիքն ավարտեց կատարողների և կոմպոզիցիաների ընտրությունը «Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթին մասնակցության համար և ընտրեց մասնակցին. Կիևում Ռուսաստանը կներկայացնի Յուլյա Սամոյլովան, ում «Flame is Burning» սիրո մասին երգի կատարումն ամենից ուժեղ տպավորությունը գործեց»,– ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:


Խոսելով «Եվրատեսիլ-2017»-ում ներկայանալու մասին՝ Յուլիան նշել է, որ սա եղել է իր վաղեմի երազանքը.

«Ես ծնողներիս հետ միասին դիտում էի «Եվրատեսիլ»-ը և մտածում, որ մի օր ես էլ կհայտնվեմ դրա բեմի վրա»,- խոստովանել է երգչուհին:

Նշենք, որ «Եվրատեսիլ»-ը Յուլիայի կյանքում առաջին մրցույթը չէ: Մինչ այս նա մասնակցություն է ունեցել Ալլա Պուգաչովայի՝ «Ֆակտոր Ա» երգի հեռուստանախագծին, որտեղ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:


Ինչպես նաև, երգչուհին ելույթ է ունեցել 2014թ. Սոչիում կայացած ձմեռային Պարաօլիմպիական խաղերի բացմանը:

Ի դեպ՝ Յուլիայի առողջական վիճակի պատճառը բժիշկների սխալ բուժումն է եղել: Երգչուհին լույս աշխարհ է եկել բացարձակ առողջ: 


Նշենք, սակայն, որ այս ամենով հանդերձ՝ հնարավոր է, որ Յուլիային թույլ չտան մասնակցել մրցույթին` Ղրիմին աջակցելու համար:

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդատու Անտոն Գերաշչենկոն, սակայն, ասել է, որ խնդիր չի տեսնում, եթե երգչուհին հրապարակայնորեն չի աջակցել Ղրիմի` ՌԴ-ին միանալուն և Ուկրաինայի դեմ գործողություններին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին