▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայք» խմբի սևամորթ երգիչը НТВ-ի եթերում գտել է իր կենսաբանական մորը

Հայկական հայտնի «Հայք» խմբի սևամորթ մենակատարի` Հրանտ Հովսեփյանի և նրա կենսաբանական մոր ` լիտվացի Ելենա Իսենգելի հանդիպումը կազմակերպված է եղել ռուսական НТВ հեռուստաալիքի «Խոսում ենք և ցույց ենք տալիս» հաղորրդման շրջանակներում:

Հրանտի կենսաբանական մայրը պատմել է որդու ծնունդի և այն հանգամանքների մասին, որոնց պատճառով լքել է  որդուն: Ելենան սովորել է Մինսկի համալսարանում, որտեղ էլ հանդիպել է Հրանտի հորը: Վերջինս ծնունդով անգոլայից էր և միանգամից հմայել է աղջկան: Նրանք որդի են ունեցել, սակայն Ելենան ստիպված է եղել թողնել երեխային: 

Ճակատագրի բերմամբ երեխային որդեգրել է հայազգի Լարիսա Հովսեփյանը, ով նրան բերել է Երևան ևս 3 որդեգրված երեխաների հետ: Հաղորդման ընթացքում ներկայացվել է նաև Հրանտի մեծ ընտանիքի պատմությունը, որը բաղկացած է տարբեր ազգային պատկանելության 15 եղբայրներից և քույրերից:  Հիմա Հրանտը 28 տարեկան է: Նա լավ երգում է, Հայաստանում հայտնի է «Հայք» խմբի «Քամի փչի» երգով:

Հաղորդման ընթացքում Հրանտը ցույց է տվել իր երաժշտական ունակությունները` երգելով հայկական ժողովրդական երգից մի հատված: Հիմա նա ապրում է Մոսկվայում և աշխատում է  որպես DJ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին