Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի վերջին թողարկումը նվիրված է եղել նախորդ տարվա հոկտեմբերին Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում Քիմ Քարդաշյանին կողոպտելուն, որի ժամանակ գողերը տարել էին հայազգի աստղի 10 մլն դոլար արժողությամբ թանկարժեք զարդերը:
Վերջին թողարկման ընթացքում Քիմ Քարդաշյանն անդրադարձել է այդ միջադեպին` նշելով, որ կարծում էր` իրեն կբռնաբարեն: Քիմ քույրերին պատմել է հետևյալը. «Բերանս ինքնակպչուն ժապավենով փակեցին, ձեռքերս կապեցին ու մահճակալի վրա նետեցին: Կարծում էի՝ ինձ կբռնաբարեն, մտովի պատրաստվում էի դրան: Բայց նրանք դա չարեցին, այլ պարզապես ատրճանակն ինձ վրա ուղղեցին: Վստահ էի, որ կսպանեն ինձ: Հետո նրանք փող պահանջեցին, ես ցույց տվեցի նշանադրության մատանին: Նրանք վերցին այն, ինձ լոգասենյակում փակեցին ու փախուստի դիմեցին»: