▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ունեմ բնական գեղեցկություն, ոչ մի վիրահատված մաս չկա ինձ վրա. Իրինա Այվազյան

Դիտեք նաև՝

«Երանի» հեռուստասերիալից հանրությանը հայտնի դերասանուհի Իրինա Այվազյանն իր գեղեցիկ արտաքինի շնորհիվ  հաճախ է ասեկոսեների թիրախում հայտնվում: Գեղեցիկ արտաքինի, հեռուստատեսություն մուտք գործելու և առաջիկա պլանների շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը դերասանուհու հետ:

- Իրինա, սովորել եք Բրյուսովի անվան համալսարանի լեզվաբանական ֆակուլտետում, ինչպե՞ս հայտնվեցիք հեռուստատեսությունում՝ սերիալում:

-Մանկուց երազել եմ դերասանուհի կամ երգչուհի դառնալ, միշտ էլ ինչ-որ քայլերի դիմել եմ՝ նպատակիս հասնելու համար: Տարբեր հեռուստանախագծերի համար մի քանի անգամ հայտնվելով ռեժիսոր Վահե Սայանի մոտ` վերջապես անցա քաստինգն ու առաջարկ ստացա նկարահանվելու «Երանի» հեռուստասերիալում:

-Չունենալով դերասանական կրթություն` ինչպե՞ս է Ձեզ հաջողվում նկարահանման հրապարակում հաղթահարել բարդություններն ու գոհացնել ռեժիսորին:

-Իհարկե, սկզբնական շրջանում այդ ամենը մի փոքր խորթ է, բայց երբ բոլոր մանրունքներին սովորում ես, ամեն բան իր տեղն է ընկնում:

՞նչ արձագանքներ եք լսել  Ձեր խաղի մասին:

- Շատ կարծիքներ եմ լսել՝ թե՛ լավը , թե՛ վատը ու դա կարծում եմ բնական երևույթ է:

-Ինչպես եք՞ վերաբերում քննադատություններին, և ո՞վ է Ձեր ամենախիստ քննադատը:

- Իրականում լավ եմ վերաբերվում, որովհետև շատ դեպքերում հենց քննադատությունների շնորհիվ է, որ նկատում ենք այն, ինչ մինչ այդ չենք նկատել: Իմ ամենախիստ քննադատը ես եմ, ինքս ինձ ներսից քննադատելով` ձգտում եմ ավելիին:

-Ինպիսին էր՞ տպավորությունը, երբ առաջին անգամ տեսաք Ձեզ հեռուստաէկրանին:

- Հասկացա, որ սխալ ընտրություն չեմ կատարել:

- Ի՞նչ եք սովորում`փորձառու դերասանների կողքին խաղալով:

-Շատ բան, նույնիսկ ամենահասարակ բանը, որ կարող եք պատկերացնել: Եվ ինձ համար ամենաոգևորիչ ու ամենակարևոր  բանն իրենցից գովեստի խոսքեր լսելն է`իմ խաղի վերաբերյալ:

- Ինչպիսին է՞ Իրինա Այվազյանը կերպարից դուրս:

-Կերպարիցս շատ չեմ տարբերվում: Կերպարս ավելի պասիվ են ներկայացրել: Իրական կյանքում շատ ակտիվ եմ, ժամանակիս մեծ մասը սիրում եմ անցկացնել ընկերուհիներիս հետ ու միշտ ծիծաղում եմ:

- Ի՞նչն է Ձեզ ամենից շատ գրավում դերասանի աշխատանքի մեջ:

-Լավ հարց էր, սակայն հստակ պատասխան չեմ կարող տալ:

-«Երանի»  հեռուստասերիալն օգնե՞ց Ձեզ ճանաչում ձեռք բերել:

-Այո, իհարկեմ և ոչ միայն  ճանաչում ձեռք բերելու, այլև իմ հետագա քայլերն ավելի ճիշտ անելու հարցում:

- Հաճախ է քննարկման թեմա լինում այնմ որ Ձեր արտաքին գեղեցկությունը պլաստիկ վիրահատությունների միջամտության արդյունք է: Ոմանք էլ՝ թե գեղեցիկ արտաքինն է Ձեր միակ ծանոթը, որ հայտնվել եք սերիալում: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Ունեմ բնական գեղեցկություն, ոչ մի վիրահատված մաս չկա ինձ վրա: Շատ եմ խոսել այս մասին, հիմա արդեն մի փոքր միևնույն է դարձել՝ կհավատա՞ն, թե՝ ոչ: Հեռուստաէկրաններին էլ հայտնվել եմ առաջին հերթին արտաքին տեսքիս, հետո՝ դերասանական տաղանդ ունենալու շնորհիվ. մեկը մյուսին չի զիջում:

Իրինան նաև հավելեց,որ շուտով իրեն կտեսնենք նոր հեռուստանախագծերում:

Հեղինակ՝Գևորգ Մողրովյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին