▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յութուբում իմ վիդեոն աղավաղված է, մեղավորներին ներում եմ… Դավիթ Չախալյանի գրառումը՝« X ֆակտոր»-ի սկանդալից հետո

«X ֆակտոր» նախագիծն այս անգամ լքեց Դավիթ Չախալյանը, ինչը համացանցային օգտատերերի շրջանում լայն արձագանք գտավ: Դավիթն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նախագծի շուրջ բարձրացված աղմուկին` մասնավորապես գրելով հետևյալը.  

«Ողջույն,ինչպե՞ս է իմ Ամենալավ հանդիսատեսը... Կներեք Ձեր Դավիթին,ֆիզիկապես անհնար է պատասխանել երեք հազարից ավել նամակի...Նախ շատ շնորհակալ եմ ինձ այսքան սիրելու,իմ կողքին կանգնելու ու այսքան մտահոգված լինելու համար: Ես Բոլորիդ գնահատում ու սիրում եմ: Շատ կայքեր են անդրադառնում , հազարավոր քոմենթներ ,վիդիոներ ու դիտումներ: Ձեր համախմբվածությունն ինձ համար ամեն ինչ է: Ի գիտություն ասեմ,որ ես շատ քիչ հարազատ մարդիկ ունեմ,նրանց նույնիսկ կարող եմ մատներիս վրա հաշվել ու դեռ ազատ մատներ էլ կմնան, իսկ «Ժայռ» Հկ-ն,այո ունի շատ անդամներ, բայց կարող եք վիճակագրական հաշվարկներ անել...Վստահ եմ Արդարության համար պայքարողների 99 տոկոսը կլինեն մարդիկ,ովքեր ուղղակի տեսնում ու գնահատում են ինձ: Այդ իսկ պատճառով շնորհակալ եմ ինձ առանց որևէ նկատառման սիրող ու իրենց ձայնը բարձրաձայնող հանդիսատեսիս: Ունենք այն,ինչ կա,հաջողություն եմ մաղթում նախագծում մնացած մասնակիցներին՝ ի սրտե ցանկանալով նախագծի լավագույն մասնակցի իքս ֆակտորի բացահայտում ու հաղթանակ : Շնորհակալ եմ Շանթ Հը , հենց այս նախագծի միջոցով ես ձեռք բերեցի ճանաչում ու հավատարիմ հանդիսատես: Շնորհակալ եմ նաև իմ պրոդյուսերին ինձ ընտրելու և ներկայանլու հնարավորություն ընձեռելու համար: 
Վերջին երգս շատ խորը փիլիսոփայություն ունի: Վերջն էր այս նախագծում և ես ներում եմ բոլորին Նորից: Յութուբում իմ վիդիոն աղավաղված է,մեղվորներին ևս ներում եմ...Ներելը մեծագույն տաղանդ է,ու երգելուց զատ,շնորհակալ եմ Աստծուն ինձ ներելու տաղանդ շնորհելու համար... Ես շարունակելու եմ իմ արվեստը ու ներկայանալու եմ իմ հանդիսատեսին: Շատ շուտով,Ձեզ անակնկալներ են սպասվում...

Միշտ Ձեր Դավիթ Չախալյան»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին