Բրիտանական Wiwibloggs կայքը, որն աշխարհի ամենաշատ այցելություններ ունեցող բլոգն է և հիմնականում կենտրոնանում է եվրատեսիլյան անցուդարձին, այս անգամ անդրադարձել է Հայաստանը այս տարի Եվրատեսիլում ներկայացնող Արծվիկ Հարությունյանին և նրա «Fly with me» երգին ու տեսահոլովակին:
«Արծվիկն ասես ճապոնական արքայադուստր լինի, առեղծվածային գեյշա: Պարզապես հրաշալի է էթնիկ, ավանդական ոճերի միախառնումը, որը, կարծում եմ, էքսպերեմենտալ է, բայց, միեւնույն ժամանակ, նաեւ ռիսկային»,- ասել է հաղորդավարներից մեկը: Երգը, սակյան, մոյւս գործընեկորջը դուր չի եկել. «Արծվիկը շատ լավ վոկալիստ է, համաձայն եմ, բայց այս երգն ինձ ոչինչ չտվեց, այն չվառեց իմ կրակը։ Երգն ու հոլովակը վատը չեն, բայց հիասքանչ էլ չեն»։
Նշենք, որ երգի խոսքերի հեղինակները Ավետ Բարսեղյանն ու Դավիթ Ծերունյանն են, իսկ երաժշտությունը հեղինակել են Լևոն և Լիլիթ Նավասարդյանները:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին` Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: