Դիտեք նաև՝
Արդեն տեղեկացրել ենք, որ «Հայսուպերսթար 1» նախագծի հաղթող Սուսաննա Պետրոսյանը սպասում է իր առաջնեկին։ Ամռանը երգչուհին կմայրանա: Asekose.am-ի հետ զրույցում Սուսաննան կիսվել է իր զգացողություններով, մայրանալ պատրաստվելու պատասխանատվության մասին և ոչ միայն։
«Աննկարագրելի էին զգացողություններս, երբ առաջին անգամ իմացա, որ պատրաստվում եմ մայրանալ: Իսկապես բառերով չեմ կարող բացատրել, թե ինչ եմ զգացել և ինչ եմ զգում այս պահին։ Հոգիդ ամբողջովին տակնուվրա է լինում, որովհետև հասկանում ես, թե ինչ պատասխանատվության առջև ես կանգած: Հասկանում եմ, որ իմ կյանքն ամբողջովին պետք է փոխվի, և ավելի պատասխանատու պիտի լինեմ իմ քայլերում»:
Սուսաննան նշեց, որ այս պահին չի ցանկանում խոսել երեխայի սեռի մասին.
«Տվյալ պահին չեմ ցանկանում ասել՝ տղա եմ ունենալու,թե աղջիկ: Ամեն դեպքում հուսով եմ, որ ամենակարևորը երջանիկ և առողջ բալիկ կծնվի, որն էլ ինձ համար առաջնայինն է»:
Սուսաննայի խոսքով կան մի շարք անուններ, որոնց շուրջ ամուսինները երկմտում են.
«Շատ դժվար է երեխայի անուն ընտրելը, քանի որ պետք է այնպիսի անուն լինի, որը չազդի երեխայի վրա: Լինում են դեպքեր, երբ երեխային անուն են տալիս, որը չի համապատասխանում իր կերպարին, ամեն դեպքում մի քանի անուն մտապահել ենք, տեսնենք, թե որ անունը կընտրենք վերջին պահին»:
Սուսաննան խոստովանեց, որ իրենց համար շատ կարևոր էր, որ երեխան ծնվի հենց հայրենիքում.
«Մենք կարծում ենք, որ նման կարևոր իրադարձությունը պետք է տեղի ունենա մեր հայրենիքում՝ հենց հայ բժիշկների հսկողության ներքո, այդ իսկ պատճառով եկանք Հայաստան: Թողել ենք ամուսնուս աշխատանքն ու եկել այստեղ, դե իսկ երեխայի ծնվելուց որոշ ժամանակ անց կրկին կմեկնենք»:
Հիշեցնենք, որ երգչուհին ամուսնացել է 2016 թվականի օգոստոսի 6-ին: Նրա ամուսինը Գևորգ Գասպարյանն է, ով մասնագիտությամբ բժիշկ-կենսաքիմիկ է:
Հեղինակ՝Ա.Հարությունյան