▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաչուհի Ութմազյանը՝ առաջին հիասթափության, կարոտի, սխալների և երազանքների մասին

 

 

 

 

 

 

 

 

Asekose.am-ի բլից հարցերին պատասխանել է հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը:

Մանկության ամենավառ հիշողությունը:

Իմ մանկությունն ամբողջովին:

Ամենամեծ ձեռքբերումը:

Ամենամեծ ձեռքբերումս իմ ընտանիքն եմ համարում, որն իմ ձեռքբերումը չէ, բայց այս ընտանիքում ծնվելն իմ ամենամեծ ձեռքբերումն եմ համարում:

Առաջին հիասթափությունը:

Հիասթափություններ շատ չեն եղել, չեմ կարող այս պահին հիշել առաջին հիասթափությունս:

Բնավորության ամենալավ և ամենավատ կողմը:

Իմ բնավորության ամենալավ և ամենավատ կողմը նույնն է՝ ես սրտացավ մարդ եմ շատ:

Ո՞ւմ եք կարոտում:

Ընկերուհուս՝ Սոնային, ով հեռու է ինձնից  և ԱՄՆ-ում է ապրում:  Եվ առհասարակ բոլոր ընկերներիս ու հարազատներիս, ովքեր հեռավորության վրա են:

Ինչի՞ց եք վախենում:

Ես չեմ խոսում իմ վախերից:

Սխալ, որի համար զղջում եք:

Չկա այդպիսի սխալ:

Խոսք, որը չեք հասցրել ասել:

Ես միշտ փորձում եմ ճիշտ ժամանակին ասել այն, ինչ ուզում եմ ասել:

Երազանք, որ դեռ չի կատարվել:

Ամեն ինչ դեռ առջևում է, չեմ ասի:)

Կցանկանամ, որ…

Կցանկանամ, որ բոլորս խաղաղ լինենք՝ և՛ մեր հոգու ներսում,  և՛ մեր երկրում:

Հեղինակ` Ա. Հարությունյան

Ստորև առաջարկում ենք դիտել նաև Հրաչուհի Ութմազյանի մասնակցությամբ CV hաղորդումը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին