Life.panorama.am-ը գրում է. «Շանթ» հեռուստաընկերության «X-Factor» նախագծի շուրջ քննադատությունները չեն դադարում: Այս նախագծի ցուցադրությունից ի վեր անընդհատ կարծիքներ են տարածվում, թե այստեղ ստեղծված է անհավասար մրցակցություն, ժյուրիի անդամները արժանի մասնակիցներին դուրս են թողնում՝ փոխարենը տեղ տալիս ավելի թույլերն: Նախորդ շաբաթ էլ հերթական գալահամերգի ժամանակ նախագծից դուրս մնաց Շուշանիկ Արեւշատյանի խմբում գործող Դավիթ Չախալյանը: Վերջինս լքեց նախագիծը քվերակության արդյունքում, սակայն շատերի կարծիքով, եթե այդ օրը ժյուրիի անդամ Գարիկ Պապոյանը չբացակայեր համերգից, ապա Դավիթի կշարունակեր պայքարը:
Քննդատություններն այսօր նոր թափ են ստացել համացանցում հայտնված հրապարակումից հետո, ըստ որի «X-Factor»-ը կարող է համարվել ամենաչստացված նախագիծը, քանի որ այստեղ միայն ծանոթ-բարեկամ ունեցողը կարող է հաղթել, իսկ ժյուրին նախագծի միջոցով սեփական վարկանիշով է զբաղվում:
Թեմայի շրջանակում կայքը խոսել է Շուշանիկ Արեւշատյանի հետ: Մեզ հետ զրույցում նախագծի ժյուրիի անդամը նախ նշեց.
«Պետք է մի բան ընդունել՝ սա միջազգային նախագիծ է, որի օրենքները մշակվել են հենց «X-Factor»-ի հայրենիքում՝ Լոնդոնում: Մենք այդ օրենքներն ու կանոնները փոխելու իրավասությունը չունենք: Բոլոր երկրներում, որտեղ կա «X-Factor»-ը, միեւնույն կանոններն են գործում: Ավելին ասեմ՝ ամեն մանրուք նախագծի իրականացման օրվանից սկսած մինչեւ վերջին քայլերը ուղարկվում են Լոնդոն եւ իրենք շատ հետեւողական կերպով հետեւում են ամեն ինչին՝ ընդհուպ մինչեւ ժյուրիի պահելաձեւին: Նաեւ մի բան պետք է ընդունել, որ «X-Factor»-ը վոկալային մրցույթ է, մենք փորձում ենք մեր հանրության մեջ գտնել ձայներ: Միաժամանակ, այս նախագիծը նմանատիպ այլ նախագծերից տարբերվում է նրանով, որ այստեղ շարունակում են երգել ու հաղթում են նրանք, ում սիրում է հանդիսատեսը: Այսինքն՝ ժյուրին գտնում է այդ X-երին, իսկ հանդիսատեսը ընտրում է իր համար լավագույնին»:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում