▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արծվիկ Հարությունյանը` եվրատեսիլյան երգի և «Դեպի Եվրատեսիլ»-ում իր կանխորոշված հաղթանակի մասին

Armlur.am-ը հարցազրույց ունի այս տարի «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

-Ձեր պատկերացմամբ` «Եվրատեսիլ»-ում հաջողության հասնելու համար ինչպիսի՞ երգ պետք է ներկայացնել:

-Երբեք չես իմանա, թե այդ տարի ինչը կգրավի շուրջ 200 մլն հեռուստադիտողների աշխարհի ավելի քան 40 երկրում: Անձամբ ինձ համար կարեւոր է երգի կոնցեպտուալ խորությունը, կոնկրետ հաղորդագրություն պարունակելը: Հենց այդ չափանիշներով ենք առաջնորդվել մեր երգն ընտրելիս:

 -Իսկ Ձեր դիտարկմամբ` ովքե՞ր են «Եվրատեսիլ»-ում հասնում հաջողության:

-Ոչ միայն «Եվրատեսիլ»-ում, այլեւ յուրաքանչյուր մրցույթում եւ կյանքում անհրաժեշտ է տաղանդ, ինքնավստահություն, ինչպես նաեւ հաջողության ճիշտ չափաբաժին: Թեեւ սրանք կարեւոր բաղադրիչներ են, սակայն պետք է խոստովանեմ՝ միանշանակ բանաձեւ չկա:

-Երբ Դուք հաղթեցիք «Դեպի Եվրատեսիլ»-ում, հայ հանրության շրջանում սկսեցին խոսակցություններ պտտվել այն մասին, որ Ձեր հաղթանակը կանխորոշված էր, եւ Ձեզ Ռուսաստանից կանչել էին` ի սկզբանե իմանալով, որ հենց Դուք եք ներկայացնելու Հայաստանը մրցույթում: Ի՞նչ կասեք:

-Ինձ համար իսկապես զարմանալի էին նմանատիպ խոսակցությունները: Եթե տվյալ մարդիկ ներկա լինեին ծրագրի նկարահանումներին եւ տեսնեին բոլոր մասնակիցների հուզմունքները, ապրումներն ու զգացողությունները, վստահաբար նման բան չէին ասի: Ես նույնիսկ մինչեւ վերջին վայրկյանը չէի չեղարկում մոսկովյան համերգներս, որովհետեւ չգիտեի՝ կշարունակե՞մ արդյոք պայքարս հաջորդ փուլերում, թե՞ ոչ: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին