Ուրախ ենք ներկայացնել Սիրուշոյի և հանրահայտ PicsArt հավելվածի էքսկլյուզիվ համագործակցությունը։
Սիրուշոն եւ PicsArt-ը`հայ արտիստն ու հայկական «արմատ»-ներ ունեցող բջջային հավելվածը, այժմ համախմբվել են՝ ստեղծելով Սիրուշոյի անվանական փաթեթներ` ոգեշնչված Սիրուշոյի ամենահիշվող կերպարներից և հայկական նախշերից:
Հավելվածում, որն անվճար հասանելի էiOS, Android եւ Windows հարթակներում, այժմ արդեն հասանելի են “Sirusho Style” ստիկերների և “Armat Frames” շրջանակների փաթեթները: Այսպիսով, PicsArt հավելվածի միլիոնավոր օգտատերերը արդեն կարող են հեշտությամբ ներբեռնել հայկական տարազի դետալներն ու նախշերը աշխարհի տարբեր ծայրերում` իրենց նկարներին հաղորդելով Սիրուշոյի ինքնատիպ ոճն ու հայկական ոգին:
PicsArt-ը ֆոտոխմբագրման, կոլաժների պատրաստման, նկարելու համար հավելված ու սոցալական ցանց է, որն արդեն ունի 400 միլիոն ներբեռնում եւ ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր։ Նախկինում PicsArt-ը համագործակցել է նաև Նատալյա Վոդյանովայի, Հիլարի Դաֆֆի, Dior, L’oreal եւ այլ աշխարհահռչակ անունների և ապրանքանիշների հետ։ Այս նախագիծը PicsArt-ի առաջին համագործակցությունն է հայաստանյան աստղի հետ` աշխարհին ներկայացնելով հայկական ազգային արժեքներով ոգեշնչված երկու փաթեթ։
Եթե արդեն ունեք PicsArt հավելվածը, շտապեք ներբեռնել “SirushoStyle” և “Armat Frame” փաթեթները ու սկսել ստեղծագործել: