Օրեր առաջ անդրադարձել էի նրան, որ «Կասկածելի երեկո»-ի հաղորդավար Ռոբերտ Մարտիրոսյանը եթերում հոգնեցրել է իր նույն կանաչ վերնաշապիկի կրկնությամբ: Կես կատակ, կես լուրջ գրել էի, որ Ռոբերտի կանաչ վերնաշապիկին լավագույն դեպքում փոխարինելու է գալիս շագանակագույն վերնաշապիկը, որի մասին նախընտրել էի լռել: Առանց ավելորդ ամպագորգոռության հորդորել էի «Շանթ» հեռուստաընկերությանը մի փոքր ավելի լուրջ մոտենալ սեփական հեռուստադեմքերի կերպարներին:
Ինչպես ասում են` վատի մասին բարձրաձայնելիս, պետք է չլռել նաև դրական փոփոխությունները տեսնելիս: Ոչ այդքան չար, առավելապես ոչ նախանձ նպատակով գրառումս ունեցավ իր դրական արդյունքը. վերջապես Ռոբերտը փոխել է վերնաշապիկը:
Տվյալ պարագայում, շատերը կարող են ինձ մեղադրել, որ հասարակ վերնաշապիկի փոփոխությունը ես ուզում եմ համարել իմ հորդորի արդյունք, սակայն Գարիկ Պապոյանը, հենց հաղորդման ընթացքում դիմելով Ռոբերտին, ասաց. «Ռոբերտ, նոր վերնաշապիկով, սկսեք խաղը»:
Այստեղից երկու դրական հետևություն. նախ` տղաները հումորով են վերաբերվել հորդորիս, իսկ երկրորդը` Ռոբերտը, այնուամենայնիվ, փոխել է վերնաշապիկը, հուսանք միայն, որ այս մեկը չի արժանանա նախորդի ճակատագրին:
Ռոբերտ Մարտիրոսյանի կերպարանափոխությունը և մասնավորապես` Գարիկի խոսքի հատվածը դիտել` 01:13 րոպեից:
Հեղինակ` Ա. Գրիգորյան