▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարա՞պ եք մնացել, ձեր ամուսիններին մեկ-մեկ բավարարեք. Կայա Խուրշուդյան

Դերասանուհի Կայա Խուրշուդյանը իր ֆեյսբուքյան էջում դիմել է այն օգտատերերին, ովքեր առիթը չեն կորցնում քննադատելու դերասանուհու արտաքինը: Վերջինս հետևյալ կերպ է արձագանքել.

«Խոսքս վերաբերում է այն դատարկ մարդկանց, ովքեր ուղիղ 1 տարի է՝ խոսում են իմ շրթունքներից. իրոք զարմանում եմ՝ մարդկանց սրտերում այսքան չարություն որտեղի՞ց: Ախր, ժողովուրդ ջան, դուք չհասկացա՞ք, որ ես դա ինձ համար եմ արել, ոչ թե ձեր, որ մի տարի է՝ այսպես տվայտվում եք ու չեք կարողանում ներել իմ այսչափ «սխալը»: Հասկացեք ի վերջո. արել եմ ու շատ լավ եմ արել, ինձ շատ դուր է գալիս: Այդքան դժվա՞ր է պարզապես չնայել ու անցնել առաջ, եթե ձեզ դուր չի գալիս, այլ ոչ թե վատ բաներ գրել: Դուք երևի Աստվածաշունչ էլ չեք կարդացել ու չգիտեք երևի, որ մարդու մասին չարախոսելը մեղք է: Պարա՞պ եք մնացել: Ձեր երեխաներով զբաղվեք, ձեր ամուսիններին մեկ-մեկ բավարարեք, մի բարի գործ կատարեք, դուրս եկեք փողոց ու անտուն շներին կերակրեք։ Էնքան լավ բաներ կան անելու... Ի՞նչ ասեմ, մարդի՛կ, բարիացեք, էդ չարը ձեզ է կրծելու, ոչ թե ինձ...»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին