▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ կարող նկարագրել հուզմունքիս չափը. Լիլիթ Հովհաննիսյանի երկրպագուհին դստերն անվանակոչել է երգչուհու անունով

 

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը Ռուսաստանի Դաշնությունում է: Վերջինս այնտեղ տարբեր քաղաքներում հանդես է գալիս համերգովներով: Կրասնոյարսկում երգչուհու երկրպագուհիններից մեկը համերգից հետո երեխա է լույս աշխարհ բերել և նրան անվանակոչել երգչուհու պատվին: 

«Կրասնոյարսկում, սովորությանս համաձայն, բեմից իջա ներքև, որպեսզի շնորհավորեմ դահլիճում գտնվող մայրիկներին, ու մեկ էլ հանդիսատեսի շարքերում պատահաբար նկատեցի մի հղի կնոջ ու հենց նրան էլ որոշեցի նվիրել հաջորդ կատարումս: Ժամեր անց իմացա, որ համերգից անմիջապես հետո նա լույս աշխարհ էր բերել մի գեղեցկուհու, որի անունը կնքել էին իմ անունով: Չեմ կարող նկարագրել հուզմունքիս չափը: Այդ լուրն իմանալուց անմիջապես հետո շտապեցի հանդիպել փոքրիկ Լիլիթին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհին: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին