▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլյան պատերազմական տեսարանները հայ մոդելավորողը պատկերել է հագուստի վրա

Ապրիլյան    պատերազմական    իրադարձությունները    թողեցին    իրենց    հետքը   բոլորիս    վրա:    Գայանե    Զալիբեկյանը    կարևոր   այս    թեմային    անդրադարձել    է    իր  ինքնատիպ  գաղափարախոսությամբ՝ ներկայացնելով իր ուրույն աշխատանքը, որի միջոցով ցանկացել    է    ցույց    տալ    անցած    մեկ    տարվա    ընթացքում    իր   անձի    փոփոխությունները լիովին   տարբեր    էտապներում: Կրելով    պատերազմական    իրադարձությունների    ազդեցություններն իր վրա՝ նա    նկատել    է,    թե    ինչպես երբեմն շեղվել  է այդ    թեմայից, բայց    և    այնպես    նա    կրել    է    իր    մեջ    ամենակարևոր    հիշողությունները:

 Գայանեն       ընտրել    է    մեկ    մոդել,    որը    խորհրդանշում    է    իր    անձը և հնգատել է    նրան, ինչը ցայտուն կերպով արտահայտվում է լուսանկարի մեջ: Նա նայում է ինքն    իրեն    տարբեր    էտապներում, տարբեր    դիտակետերից:

Հայացքների    ուղղությունները   կառուցում    են    անշոշափելի    կուբի    հարթությունները,    որում    գտնվում    է    հենց    ինքը :    6-րդ    հարթությունը, որը դեռևս կառուցված չէ,  նայելով    այս    ինստալիացիային,    կառուցում    ենք    ինքներս:

Որպես    հագուստի մոդելավորող Գայանե Զալիբեկյանը    օգտագործել    է   պատերազմական    տեսարաններն   իր մոդելավորած     հագուստի    վրա, ինչը   խորհրդանշում    է  այն  տպավորություններն,  որոնք նա  կրել    է    իր    մեջ    և    իր վրա:  

Ըստ    գաղափարախոսության` կուբը    խորհրդանշում    է    հիշողությունը,    որը   մենք    տանում    ենք    մեր    հետ:

Օբյեկտը,    որը    պատրաստել    է    համահեղինակ    Վահագն    Բաղդասարյանը, ամբողջությամբ     երկաթե  հնեմաշ  թափոններից է պատրաստված, որտեղ հեղինակը ցանկանում է հինը ներկայացնել նորովի:   Տեքստային    ժապավենը,    որը    տեղադրվել    է    ետին    պլանում    խորհրդանշում    է    համացանցը,    որպես   տեղեկատվական    աղբյուրի    միջոց: Լուսանկարների    տպագրությունը   ցանցերի    վրա,    խորհրդանշում    է, որ    անհատը    կրում    է    ինֆորմացիան    ոչ  միայն    իր    մեջ,    այլ    նաև    ինֆորմացիան    կրում    է    անհատին    իր    մեջ:

72157678697362894

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին