▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա միայն իմ հարցը չէ, այլ մեր ազգի. Էրիկի կոչը` իր հետևորդներին

Ադրբեջանցի հակերները շարունակում են օգտագործել երգիչ Էրիկ Կարապետյանի Instagram-ի էջը` այնտեղ տարածելով իրենց երկրի հետ կապված լուսանկարներ եւ այլ գրառումներ: 

«Իմ սիրելի հայրենակիցներ... Արդեն 2 օր է, ինչ ադրբեջանական հաքերները կոտրել են Instagram-ի  իմ պաշտոնական էջը: Մենք ամեն ինչ անում ենք, որ վերականգնենք այն:  Այս ընթացքում իմ կողմից որեւէ այլ էջ չի բացվել: Խնդրում եմ չպատասխանել «իմ կողմից» ուղարկված որեւէ նամակի: ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ժամանակավոր մի հետեւեք իմ էջին, մի նայեք ուղիղ եթերները եւ մի «լայքեք» նրանց տեղադրած ադրբեջանական նկարները: Շնորհակալ եմ, որ այս օրերին համախմբված իմ կողքին եք: Սա միայն իմ հարցը չէ, այլ մեր ազգի: Այսօր պատերազմը շարունակվում է անգամ ինֆորմացիոն դաշտում ու ինչպես տարիներ շարունակ ենք հաղթել, այս հարցում նույնպես մենք հաղթանակ ենք տանելու: Կեցցե Արցախը, կեցցեն մեր Հերոսները, կեցցե ՀԱՅԱՍՏԱՆԸ»,-գրել է երգիչը:

Հիշեցնենք, որ  Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում Էրկը ասել էր. «Պատերազմը երկու հարթակով է ընթանում՝ սահմանային և տեղեկատվական: Եթե մենք հաղթող ենք դարձել առաջինում, ուրեմն կհաղթենք նաև երկրորդում»:

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանցի հաքերները կոտրել են նաեւ դերասան Ռաֆայել Երանոսյանի Instagram-ի էջը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին