▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Թանկյանը չի բացառել Արցախում համերգ ունենալու հավանականությունը

Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը և Էրիկ Նազարյանը մամուլի ասուլիս են տվել Արցախում:
Սերժ Թանկյանը չի բացառել  Արցախում համերգ ունենալու, իսկ Ատոմ Էգոյանը՝ Արցախի մասին ֆիլմ նկարահանելու հավանականությունը:

Հիշեցնենք, որ Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը և Էրիկ Նազարյանը Ստեփանակերտ են մեկնել  «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնելուց հետո:

Նրանք, ինչպես նաև մի քանի բարերարներ եւ «Արցախ Ֆոնդ» կազմակերպության ԱՄՆ մասնաճյուղի ներկայացուցիչներ Ստեփանակերտում են  «Թուֆենկյան» հիմնադրամի նախաձեռնությամբ:

Հյուրերի հետ հանդիպմանը Արցախի նախագահ Բակո Սահակյանը  կարեւորել է նման այցելություններն Արցախ՝ նշելով, որ դրանք դրական ազդեցություն են թողնում հանրապետությունում մշակույթի զարգացման, Արցախը արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու եւ ներհայկական կապերի ամրապնդման վրա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին