Դաշնակահար Լևոն Ավագյանը ներկայումս Բարսելոնայում մասնակցում է Maria Canals 63-րդ հեղինակավոր միջազգային մրցույթին: Մրցելով աշխարհի 80 լավագույն դաշնակահարների հետ` հայ երիտասարդն անցել է 3 փուլ և ապրիլի 6-ին մասնակցելու է մրցույթի եզրափակիչ փուլին:
Տվյալ մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 70.000 եվրո: Հավելենք նաև, որ 2-րդ փուլում Լևոն Ավագյանը կատարել է 21-րդ դարի հայ կոմպոզիտոր Կարեն Անանյանի «Սև և սպիտակ» ստեղծագործությունը, իսկ եզրափակչին Բարսելոնայի ֆիլարմոնիկ նվագախմբի հետ համատեղ կկատարի Ս. Պրոկոֆևի N 3 դաշնամուրային կոնցերտը: