Դիտեք նաև՝
Bravo.am-ը գրում է, որ զրուցել է «Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի երգչուհի Գայա Արզումանյանի հետ:
Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենաճիշտ ընտրությունը:
Երաժշտությունն է: Եվ այդ ընտրության համար երբեք չեմ փոշմանի: Միշտ սիրում եմ կրկնել, որ կյանքս նվիրել եմ իմ երաժշտությանը: Կարծում եմ՝ վերջին շնչով էլ երգելու եմ: Երգն իմ ամեն ինչն է…
Հարցազրույցներում հաճախ եք նշում, որ Արայիկ Գաբաջյանը շատ թանկ եւ հարազատ է Ձեզ: Նա ավելի՞ն է, քան ուղղակի պրոդյուսերը:
Ես Արայիկին պրոդյուսեր չեմ համարում. ինձ շատ հարազատ մարդ է, ընտանիքի անդամ: Մտքովս երբեք այլ բան չի անցել: Եթե անձնական կյանքումս փոփոխություն լինի, այդ մասին կիմանան բոլորը, որովհետեւ ես բաց մարդ եմ:
Գայա, ասում են, թե Ձեր սիրեկաններին թաշկինակի պես փոխում եք:)
Վա՜յ, ոնց կուզեի՝ այնքա՜ն շատ լինեին, որ թաշկինակի պես փոխեի(բարձր ծիծաղում է-հեղ.): Մի անգամ ասել եմ ու նորից կկրկնեմ, որ ծնվել եմ ավանդապահ ընտանիքում եւ ադաթները պահող, ծնողներիս հարգող աղջիկ եմ: Իմ կյանքում տղամարդ կլինի այն ժամանակ, երբ կսիրահարվեմ: Նման բան դեռ չի եղել իմ կյանքում ու, կարծում եմ, չի էլ լինի: Սերը մարդկանց համար տարբեր է: Իմ դեպքում տղամարդն այնքան լավ հատկանիշներ պիտի ունենա, որ կարողանամ նրան սիրել:
Խոսակցություններ են եղել, որ ընկեր եք ունեցել, անգամ պատգամավորի տղայի հետ են Ձեր անունը կապել: Մարդիկ դժվարությամբ են ընկալում հասուն տարիքի աղջկա, որը երբեք ընկեր չի ունեցել:
Ես 33 տարեկան կույս եմ ու չեմ վախենում դա ասել: «Հայաստանի ձայնը» նախագծի ընթացքում շփվել եմ մեկի հետ՝ հասկանալու համար՝ արդյոք կարող ենք լրջացնել հարաբերությունները, թե՝ ոչ: Մեր շփումը շատ կարճ է տեւել՝ մեկ ամիս: Իմ կյանքում դա սխալ էր: Ես չեմ կարող լինել մեկի հետ, ով ինձ շատ է սիրում, բայց ես՝ ոչ: Միշտ ասել եմ, որ պիտի սիրեմ մեկին ու վստահ լինեմ, որ կողքինս տղամարդ է: Կարծում եմ՝ յուրաքանչյուրն արժանի է սիրելու ու սիրված լինելու, որովհետեւ սերը կնոջը գեղեցկացնում, բարի է դարձնում: Իսկ մայրանալուց հետո հայ կինն ամբողջովին նվիրվում է զավակին:
Այն, ինչ տեսնում եք հիմա, բեմական կերպար է: Ես շատ կուզեի տնից դուրս գալ կեդերով, առանց դիմահարդարման, բայց բեմի մարդ եմ ու չեմ կարող: Իսկ ելույթ ունենալիս բաց հագնվելը մարմնավաճառություն չէ: Եվ եթե հայրս, լինելով պահպանողական տղամարդ, ընդունել է, որ իր աղջիկը բեմի մարդ է ու կարող է իրենց թույլ տալ բաց հագնվել, ապա մյուսները նույնպես պիտի ընդունեն ու հասկանան:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում