Արդեն տեղեկացրել ենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանն օրեր առաջ կայացած իր ծննդյան տարեդարձի ժամանակ ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին` երգչուհի Մակտինա Բեբիյանին:
Հավելենք, որ Միհրանը Instagram-ի իր էջում առաջին անգամ սիրելիի հետ լուսանկար է հրապարակել` գրելով հետևյալը. «Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում բոլոր կանանց, բայց նրանցից մեկն ինձ համար յուրահատուկ է»:
Միհրան Հարությունյանի ամուսնության առաջարկությունը` ստորև: