▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատ Արցախը ողջունում է Ձեզ. Սերժ Թանկյանի գրառումներն Արցախի մասին

 

Աշխարհահռչակ «SOAD» ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն Արցախից լուսանկարներ է հրապարակել: Դրանցից մեկում երգիչը կանգնած է «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ»  ցուցատախտակի կողքին: Instagram-ի իր էջում Սերժ Թանկյանը գրել է. «Հարգանքներով`Արցախի սահմանից»,-  ապա  անգլերենով թարգմանաբար ներկայացրել է, թե ինչ է գրված ցուցատախտակին:

 Լուսանկարներից մեկում էլ Սերժ Թանկյանն  Արսինե Խանջյանի, Ատոմ Էգոյանի և Էրիկ Նազարյանի հետ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում է: Երգիչը նշել է, որ կարոտելու է բոլոր պահերը, որոնք միասին անցկացրել են այնտեղ, ապա շնորհակալություն է հայտնել, որ իրենց ձայնը տեղ է հասել, և իրենք դարձել էին անկախ դիտորդներ: 

«Մենք դեռ շատ անելիք ունենք, որպեսզի մի օր ունենանք ազգի այն մոդելը, որի մասին երազում ենք»,-լուսանկարին կից գրել է երգիչը:

Հավելենք, որ Սերժ Թանկյանը հրապարակել է նաև 80-ամյա արցախցի կնոջ հետ լուսանկար` հայտնելով, որ վերջինս ազգային երգ և պար է ներկայացրել իրենց համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին