Ազգությամբ վրացի ռուսաստանաբնակ հեռուստահաղորդավարուհի, լրագրող և պրոդյուսեր Թինա Կանդելակին, ում մորական տատը հայուհի է, Ինստագրամի իր էջում արձագանքել է Մանչեսթեր Յունայթեդի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հերթական հաջողությանը՝ գրելով. «Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես, բալա»:
Հիշեցնենք, որ Մխիթարյանն իր հերթական գոլը խփել է «Սանդերլենդ»-ի դարպասը: