▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասաններ Տիգրան Նալչաջյանն ու Աիդա Թորոսյանն ամուսնալուծվել են

Life.panorama.am-ը գրում է, որ իր տեղեկություններով դերասան, ռեժիսոր Տիգրան Նալչաջյանն ու իր կինը՝ ամերիկաբնակ դերասանուհի եւ հաղորդավարուհի Աիդա Թորոսյանն, ում այս շրջանում տեսնում ենք «Եղնիկների կածանը» հեռուստաֆիլմում, ամուսնալուծվել են:

Այս տեղեկությունները ճշտելու համար կայքը կապ հաստատեց Տիգրանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց լուրը, բայց չցանկացավ մանրամասնել.

«Այո, նախորդ տարվա նոյեմբերին մենք վերջնականպես ամուսնալուծվեցինք, սակայն չեմ ուզում բացահայտել, թե ինչու: Միայն կարող եմ հաստատ ասել, որ ես ու Աիդան ամուսնալուծությունից հետո ունենք հիանալի, գերազանց հարաբերություններ, մեր միջեւ չկա ոչ մի կոնֆլիկտային իրավիճակ, եւ մեր ամուսնալուծությունն էլ կոնֆլիկտով չի եղել, ամեն բան եղել է փոխհամաձայնությամբ: Այս պահին էլ Աիդան գտնվում է ԱՄՆ-ում, արդեն մեկ շաբաթ է, ինչ մեկնել է, եւ եթե անհրաժեշտ լինի, թե ես, թե նա պատրաստ ենք միմյանց օգնություն ցուցաբերել»,- նշեց ռեժիսորը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին