Երգչուհի Էմմին իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ուզում եմ մեկ նամակով շնորհակալություն հայտնել բոլոր բարեմաղթանքների համար։ Կյանքն ինձ պարգևել է հաճոյանալու բազում պատճառներ։ Ես ունեմ ընկերներ, բարեկամներ, հարազատ մարդիկ և ինձ համար ամենակարևոր հարստությունները: Հարուստ եմ, որ ծնողներիս զավակն եմ, ունեմ հրաշալի ամուսին և հրաշք զավակներ: Ծննդյանս տոնը շատ եմ սիրում։ Ծնողներիս մեծարել և անվերջ շնորհակալ լինելը երբեք բավարար չի լինի։ Նրանց շնորհիվ ես՝ ես եմ։ Այնպիսին եմ, ինչպիսին կամ։ Ուրախ, տխուր, ոմանց համար լավ, ոմանց համար վատը... բոյով, կամ հակառակը նիհար, կամ մեկ-մեկ գեր, ամեն դեպքում, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն ինձ։ Ես իդեալական չեմ, փորձում եմ բոլորին հարմարվել. հասկանալով, որ գուցե երբեմն դիմացինը անարժան մեկն է։ Բայց ինձ կյանք են տվել և դաստիարակել հենց այսպես։ Եվ եթե ես որևէ մեկի համար լավ ընկեր չեմ, պետք չէ պատճառներ փնտրել, թե ինչու: Ինձ համար վատ մարդ չկա, կան ուղղակի մարդիկ, ովքեր իրար հարմար չեն: Եզրափակելով նամակս, չեմ զլանա ևս մեկ անգամ ասել շնորհակալություն բարի խոսքերի համար։ Ձեր մաղթանքները բումերանգով ուղարկում եմ ձեզ»: