Անգլիացի հայտնի երգիչ Սթինգին դուր է եկել, թե ինչպես են իր հանրահայտ «Englishman in New York» երգի բառերը փոխել՝ նվիրելով այն «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին երգիչը հայտարարել BBC–ին տված հարցազրույցում:
«Ես շատ ուրախ եմ այդ փաստի առթիվ: Ինձ շատ է դուր գալիս, երբ երգերը վերադառնում են ու վերականգնվում տարբեր նպատակների համար: Որպես երգահան ինձ համար շատ հետաքրքիր է, թե ինչպես են բազմաթիվ մարդիկ կատարում այդ երգերը, նրանք բոլորով միասին երգում են նույն բանը»:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները փոխել են հանրահայտ «Englishman in New York» երգի բառերը` ի պատիվ Մխիթարյանի: Ձևափոխած տարբերակը հնչում է այսպես՝ «Հոա, Մխիթարյան, Հենրիխ Մխիթարյան, նա մեր հայ կիսապաշտպանն է»: