▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երանի». Թաթա Սիմոնյանի նոր երգը հայի նվիրական երազանքների մասին է

Blognews.am-ը գրում է. Ապրիլի 24-ին Արմենիա TV-ի եթերում պրեմիերա է: Առաջին անգամ Թաթա Սիմոնյանի «Երանի» երգը կներկայացվի հեռուստադիտողին: Տեսահոլովակը նկարահանել է «Արմենիա TV»-ին, ռեժիսորը Գրիգ Վահրամյանն է։

«Սա այն տեսակի երգերից է, որը աչքերդ փակ պետք է լսես»,- ասում է «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը  և հավելում,- «Երգի մեջ խորը զգացմունքներ կան,  ամեն ինչ արել ենք, որպեսզի տեսահոլովակը  չշեղի երգի բառերի ու երաժշտության բուն իմաստից: Ուժեղ երգ է, բառերի մեջ մեծ պատմություն կա: Ռեժիսոր Գրիգ Վահրամյանը ստեղծել է այնպիսի մի տեսահոլովակ, որը դիտելիս ամեն մարդ կտեսնի այն պատմությունը, որն ինքն է լսել տեղի ունեցածի մասին»:

Երգի ստեղծման պատմությունը ներկայացնելիս Թաթա Սիմոնյանի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը նշեց, որ այն լիրիկական ստեղծագործություն է, որն ավելի շատ հոգեվիճակ է ներկայացնում: «Երգի բառերն ու մեղեդին Թաթան է գրել: Շատ զգացմունքային ստեղծագործություն  է,  որը պետք է լսել և զգալ: Համոզված եմ, որ այս երգը յուրաքանչյուր հայի սրտում կգտնի իր տեղը: Այս երգի մեջ հայ մարդու երազներն ու մտորումներն են,  մեր պատմությունը,ինչու չէ, նաև մեր համազգային իղձերը»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին