▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես խայտառակ չեմ եղել, սակայն ցանկալի կլիներ, որ որոշ բաներ տեղի ունեցած չլինեին. Արամայիս Հայրապետյան

 

 

 

 

 

 

 

Օրեր առաջ համացանցում բուռն քննարկվում էր Փարիզում առաջին անգամ կայացած «Armenian Europe Music Awards Paris 2017» երաժշտական մրցանակաբաշխությունը: Քննարկումների առիթն էլ այն էր, որ ըստ տեղեկությունների` մրցանակաբաշխությունը վատ էր կազմակերպված, նման տեսակետներ էին հայտնում նույնիսկ մարդիկ, ովքեր մասնակցել էին դրան: Բողոքն ուղղված էր հատկապես այն բանին, որ որոշ երգիչներ, ինչպես որ նախապես հայտարարված էր, ելույթ չէին ունեցել, ինչի մասին էլ ավելի ուշ հայտնել էին իրենց դժգոհությունը:

Ինչ խոսք, այդ ընդհանուր թոհուբոհի պատճառով մրցանակների արժանացած մարդիկ որոշակի առումով հայտնվեցին ստվերում: Հարկ է նշել, որ նրանց թվում է նաև  ռեժիսոր Արամային Հայրապետյանը:

«Արամ  MP3«Ասա» տեսահոլովակը, որի ռեժիսորը ես եմ, արժանացավ «Տարվա լավագույն տեսահոլովակ մրցանակին: Շատ տպավորված եմ և ուզում եմ շնորհակալություն հայտնել Արամին, ով իր աշխատանքը վստահել էր հենց ինձ: Իհարկե, շնորհակալ եմ նաև կազմակերպիչներին, ովքեր գնահատել են աշխատանքս, ինչպես նաև իմ ամբողջ թիմին, որովհետև ես միայնակ չէի կարող ստանալ այս ամենը»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց Արամայիս Հայրապետյանը:

Ռեժիսորն անդրադարձավ նաև քննարկումներին, որոնց համաձայն` մրցանակաբաշխությունը որակվում էր որպես խայտառակություն.

«Ես խայտառակ չեմ եղել (ժպտում է), բայց ամեն ինչ էլ կարող է պատահել:  Իրականում կատակում եմ, բոլորն էլ իմ ընկերներն են, իհարկե, ցանկալի կլիներ, որ որոշ բաներ տեղի ունեցած չլինեին: Սակայն պետք է հաշվի առնել, որ այս մրցանակաբաշխությունն առաջին անգամ էր կազմակերպվում, նման դեպքերում կազմակերպչական ինչ-ինչ խնդիրներ լինում են: Թեպետ պետք է նշեմ, որ որոշ խոսակցություններ նաև չափազանցվում են, կարևորն այն է, որ շատ լավ հանդիսատես ունեինք, ով իսկապես լավ ժամանակ անցկացրեց»:

Զրույցի ընթացքում Արամայիս Հայրապետյանը նշեց, որ այս շրջանում բուռն ստեղծագործական գործունեություն է ծավալում, այդ թվում` նկարահանում է իր կնոջ` երգչուհի Լուսիի նոր տեսահոլովակը, սակայն այդքանով նորությունները չեն ավարտվում:

«Պատրաստվում եմ նկարահանել իմ առաջին կարճամետրաժ ֆիլմը: Այս պահին ընթանում են նախապատրաստական աշխատանքները, հույս ունեմ, որ մեկ ամսում կվերջացնենք: Հայտնի անուններ ֆիլմում ներգրավված չեն, ֆիլմը մասնակցելու  է փառատոնների: Դեռևս չեմ կարող ասել, թե ֆիլմը երբ հասանելի կլինի համացանցում»,- նշեց ռեժիսոր Արամայիս Հայրապետյան:

 

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կարդացեք նաև` Ինչ ապրել ենք ես և կեսս, պարտադիր չէ` բոլորն իմանան. Լուսին` ամուսնու, ընտանիքի համալրման մասին և ոչ միայն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին