▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անժելա Սարգսյանը և նրա դուստրն արտագաղթել են ԱՄՆ

 

 

 

 

 

 

 

 

 

Դերասանուհի Անժելա Սարգսյանին որոշ ժամանակ է, ինչ չենք տեսնում որևէ նոր նախագծում ներգրավված: Պատճառներից մեկը, թերևս, նրա՝ երկրից բացակայելն է: Այդ մասին էլ վկայում են Անժելայի նոր լուսանկարները՝ արված ԱՄՆ-ում: Նշենք, որ Լոս Անջելեսում  է նաև դերասանուհու դուստրը՝ Եվան, ով դատելով Անժելայի ֆեյսբուքյան էջից՝ մեկնել է մայրիկից որոշ ժամանակ անց:

Թե որն է Անժելայի՝ ԱՄՆ-ում բնակվելու իրական պատճառը, դերասանուհին դեռևս չի մեկնաբանել, սակայն ըստ Asekose.am-ի տեղեկությունների՝ Անժելան այլևս չի վերադառնալու Հայաստան:

Ավելին, մեկնելով ԱՄՆ՝ դերասանուհին այնտեղ ապրելու համար ապաստան է խնդրել համապատասխան մարմիններից: 

Նշենք, որ տարբեր պատճառաբանություններով ԱՄՆ-ում արդեն ապաստան են խնդրել հայկական շոուբիզնեսի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ: 

Իսկ այսօր տարածված մեկ այլ լուրի առնչությամբ, ըստ որի հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանն ամուսնանում է և մեկնում ԱՄՆ՝ մշտական բնակության, հավելենք, որ ՀՀ-ում Ամերիկյան դեսպանատունը, ըստ ասեկոսեների, երկու անգամ մերժել էր Գայանե Ասլամազյանին տրամադրել երկիր մուտքի թույտվություն  և ահա, թերևս, գտնվել է խնդրի լուծման տարբերակ՝ ամուսնություն ԱՄՆ քաղաքացու հետ:

Ի դեպ, Գայանե Ասլամազյանի ընտրյալի նախկին կնոջ անունն Անի էր. այժմ ԱՄՆ-ում բնակվող  պրոդյուսները կնոջ անունը ներառել էր Երևանում ժամանակին գործող իր՝ երաժշտական «Ջիանի» ակումբի անվան մեջ: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին