▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալլա Լևոնյանը` չորրորդ երեխա ունենալու մասին

Life.panorama.am-ը գրում է. Ժողովուրդը սիրում է հայտնիների անձնական կյանքից յուրաքանչյուր մանրամասի տեղեկանալ: Նրանք երբեմն, չափից շատ հետաքրքրված լինելով, ասեկոսեներ են հորինում, կամ պարզապես մեկ լուսանկարով անգամ ենթադրություններ են անում` ամուսնացել է կամ ամուսնալուծվել, բալիկի է սպասում և այսպես շարունակ:

Օրերս Առաջին ալիքի «Բենեֆիս» ծրագիրը նվիրված էր երգահան Էդգար Գյանջումյանին, որի ընթացքում ելույթ ունեցավ նաև երգչուհի Ալլա Լևոնյանը: Եթերից հետո շատերը սկսեցին խոսել, թե Ալլա Լևոնյանը կրկին հղի է և պատրաստվում է չորրորդ անգամ մայրանալ:

Կայքը կապ է հաստատել Ալլա Լևոնյանի հետ` ճշտելու, թե արդյոք բարի լուրը համապատասխանում է իրականությանը:

«Ոչ, իրականում հղի չեմ, ու անկեղծ ասած չգիտեմ էլ, թե ինչու են մարդիկ նման բան ենթադրել: Այդ հաղորդման ժամանակ կիպ սև զգեստ էի հագել, բացի այդ էլ բավականին քաշ եմ կորցրել, զարմանում եմ, թե ինչպես են մարդիկ նման բան կարծել»,- նշեց երգչուհին: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կսյքում

Կարդացեք նաև`Ես շատ երիտասարդ, գեղեցիկ, լավ պարող ու երգող կին եմ. Ալլա Լևոնյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին