▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկար ժամանակ է՝ իմ կյանքում ոչ ոք չի եղել ու չկա. Լիլիթ Կարապետյան

Life.panorama.am-ը հարցազրույց ունի երգչուհի Լիլիթ Կարապետյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

Ամիսներ առաջ երգչուհին  հայտնել էր, որ իր կյանքում կա մեկն, ում հետ շփվում է եւ գուցե ապագայում հենց նրա հետ էլ կրկին ամուսնանա: Սակայն վերոնշյալ հարցազրույցում նման հայտրաարություն անելուց հետո մենք փորձեցինք հետաքրքրվել Լիլիթից, թե արդյոք այդ խոսքով ակնարկել է, որ այլեւս միայնակ չէ: Մեզ հետ զրույցում երգչուհին փորձեց ավելի փակ լինել, պատասխանն էլ ձեւակերպեց այնպես, որպեսզի հստակ ոչ մի փաստ չներկայացնի:

«Արդեն երկար ժամանակ է՝ իմ կյանքում ոչ ոք չի եղել եւ դեռ չկա: Հիմա չեմ ուզում խոսել նախկին հարաբերություններից, եթե դրանք լինեին այնքան լուրջ, որ օրինական հարթություն անցնեին, ապա բոլորն էլ կիմանային դրա մասին, ես թաքցնելու ոչինչ չունեմ ու միշտ էլ մեծամասամբ ամեն ինչի մասին հայտնում եմ իմ հանդիսատեսին: Սակայն այս պահին զբաղված եմ ինձ համար այնքան կարեւոր ու հաճելի աշխատանքով, որ անձնական կյանքի մասին անգամ չեմ մտածում ու խոսել էլ չեմ ուզում»,- նշեց Լիլիթ Կարապետյանն ու մանրամասնեց նոր աշխատանքի մասին.

«Վաղուց մի երգ ունեի, որի ձայնագրությունն ու տեսահոլովակի նկարահանումներն անընդհատ ձգձգվում էին: Վերջապես հիմա հնարավորություն ունեմ այդ աշխատանքս կյանքի կոչելու: Երգի երաժշտության հեղինակն է Ռիչարդ Մադլենյանը, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյան: Այն հայ զինվորի մասին է, որի պրեմիերան կկայանա մայիսի 28-ին: Երգը նվիրված է լինելու մեր բոլոր զինվորներին, ովքեր մինչ օրս կյանքի գնով ամուր են պահում մեր սահմանները»,- հավելեց Լիլիթը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Կցանկանայի, որ մեր քաղաքական գործիչներից շատերը նման լինեին նրան. Լիլիթ Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին