▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համարձակվեցեք բնաջնջել այս սերունդը, տեսեք, թե կարող եք. «Խոստումը» ֆիլմի դերակատարները Սարոյան են ընթերցում

 

 

 

«Խոստումը» ֆիլմի դերակատարներ Ջեյմս Կրոմվելը, Օսկար Այզեքը, Անժելա Սարաֆյանը և Ռոման Միտիչյանը Վիլյամ Սարոյան են ընթերցում: Տեսանյութն իր թվիթերյան էջում հրապարակել է ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը:

 «Կուզեի տեսնել այս աշխարհի վրա որևէ ուժ, որ կարող է բնաջնջել այս սերունդը, այս փոքր ցեղին, որի պատմությունը վերջացած է և պատերազմները հաղթված, կառույցները`փշրված, գրականությունը կարդացված չէ, երաժշտությունը լսված չէ և աղոթքները պատասխանված չեն։ Համարձակվեցեք բնաջնջել այս սերունդը, տեսեք, թե կարող եք։ Աքսորեցե՛ք իրենց տներից դեպի անապատները, ձգեցե՛ք առանց հացի և ջրի, այրեցե՛ք նրանց տներն ու եկեղեցիները։ Տեսե՛ք, թե անոնք ինչպես պիտի վերածնվեն։ Տեսե՛ք, թե անոնք ինչպես կրկին պիտի խնդան։ Երբ նրանցից երկուսը աշխարհի որևէ ծայրում հանդիպեն, տեսեք, թե մի Նոր Հայաստան չստեղծեն», – Սարոյանի խոսքերն անգլերենով ընթերցել են դերասանները։ 

 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին