▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է աջակցենք, որ Հայաստանը լինի ուժեղ և միասնական. Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Ազնավուրի որդին

 

Ազնավուրների ընտանիքի անունից Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը: 

«Առաջին անգամ չէ, որ Հայաստանում եմ, այստեղ եղել եմ 2015թ. իմ հոր հետ: Եկել եմ Ազնավուրների ընտանիքի անունից, իմ ներկայությունն այստեղ շատ կարևոր է իմ ընտանիքի համար: Իմ այցելության գլխավոր ուղերձն այն է, որ ցույց տանք հաջորդ սերնդին, որ պետք է միշտ այստեղ լինի, մենք պետք է աջակցենք, որ Հայաստանը լինի ուժեղ և միասնական, դրա համար եմ այսօր այստեղ»,- ասել է Ազնավուրը՝ նշելով, որ հայրը չի կարողացել գալ ու մասնակցել հիշատակի արարողությանը, սակայն իր ընտանիքի բոլոր անդամները մտքերով հայ ժողովրդի հետ են:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին