▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերգեյ Սարգսյանը աշխարհահռչակ Քոնան Օ’Բրայենի հաղորդմանը մասնակցելու մասին

ArmComedy հումորային նախագծի հաղորդավարներ Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանը հյուրախաղերի են մեկնել ԱՄՆ։  Նրանք մասնակցելու են The Tonight Show with Conan O’Brien հայտնի թոք շոուին։

Tert.am Life–ի հետ զրույցում Սերգեյ Սարգսյանը պատմեց հյուրախաղերի մեկնելու առաջարկի և Քոնանի հաղորդմանը մասնակցելու մասին։ «Armenia Tree Project և Ամերիկայի հայկական համագումար կազմակերպությունների հրավերով եկել ենք ԱՄՆ` համերգային հյուրախաղերի։ Համերգներն անցնում են սթենդ–ափ ժանրում։ Տոմսերի գումարն ուղղվելու է Հայաստանի կանաչապատմանն ու անտառների տնկմանը։ Այստեղ կմնանք երկու շաբաթ։ Համերգները կլինեն Բոստոնում, Լոս Անջելեսում և Սան Ֆրանցիսկոյում»,– ասաց Սերգեյը։

Վերջինս նշեց, որ երեք օր է, ինչ Միացյալ Նահանգներում են։ Աշխարհահռչակ հաղորդավար Քոնան Օ’Բրայենը Սերգեյին և Նարեկին հրավիրել էր մասնակցել իր հաղորդմանը դեռևս նախորդ տարի, երբ Հայաստանում էր։ «Քոնանի հաղորդման հյուրը կլինենք մայիսի 3-ին։ Անհամբեր սպասում ենք այդ օրվան»,– հավելեց Սերգեյը։

Հարցին` նախապես պատրաստվե՞լ են հաղորդմանը, հաղորդավարը կեսկատակ պատասխանեց. «Իհարկե, պատրաստվել ենք: Վերջին հինգ տարին պատրաստվում ենք նրա հետ հանդիպմանը։ Հրավառություն է սպասվում»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին