Դիտեք նաև՝
«Այո, տեղեկությունը ճիշտ է, ընկերուհի ունեմ, ով ԱՄՆ-ում է բնակվում»,-Asekose.am-ի հետ զրույցում դերասան Նիկոլայ Եղիազարյանը հաստատեց իր մոտալուտ ամուսնության լուրերն ու խոստովանեց, որ այս պահին անձնականի մասին չի ցանկանում շատ տեղեկություններ տրամադրել:
Նիկոլային զայրացրել էր այն, որ այդ լուրը համացանցում հայտնվել էր իր`այլ անձնավորության մասնակցությամբ լուսանկարներով, որոնք բավականին հին են և այս պահին իր անձնականի հետ որևէ կապ չունեն.
«Պարզապես անդաստիարակություն է, մարդիկ անցնում են բոլոր սահմանները, իրավունք չունեն իմ մասին տեղեկությունը հրապարակել մի մարդու լուսանկարով, ով ինձ հետ բացարձակ կապ չունի: Իրենք ոչ մի բարոյական իրավունք չունեն»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց դերասան Նիկոլայ Եղիազարյանը` խոստանալով մոտ ժամանակներս կիսվել իր անձնական կյանքի գեղեցիկ իրադարձություններով և տեղեկություններով:
Հեղինակ`Ա. Հարությունյան