▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս երգչուհի Անաստասիա Ստոցկայան դստերն անվանակոչել է հայ ամուսնու տատիկի պատվին

Картинки по запросу anastasia stockaya

Ռուս երգչուհի Անաստասիա Ստոցկայան մայիսի 7–ին լույս աշխարհ է բերել իր երկրորդ երեխային: Նա  նորածին դստերն անվանակոչել է հայ ամուսնու` Սերգեյին տատիկի պատվին։ Մինչև դստեր լույս աշխարհ գալն արդեն որոշվել էր, որ նրան անվանակոչելու են Վերա:

«Շնորհակալ եմ մայրիկիցս, որ ոչ մի րոպե ինձ մենակ չթողեց։ Ընտանիքս երջանիկ է, չէ՞ որ մենք համալրվել ենք։ Վերոչկան պարզապես հրաշք է, երջանկությանը սովորելն անհնար է։ Նա ամեն օր փոխվում է։ Երբ Սաշան այցելեց մեզ ծննդատանը և տեսավ քույրիկին, պարզապես բացականչեց. «Ինչու՞ է նա այդքան գեղեցիկ, ես կմեռնեմ երջանկությունից»», – նշել է Ստոցկայան։ 


Հիշեցնենք, որ Անաստասիա Ստոցկայայի ամուսինն ազգությամբ հայ Սերգեյն է: Զույգն ամուսնացել է 2010 թվականին: Իր հարցազրույցներից մեկի ժամանակ Անաստասիան նշել էր, որ ամուսնու ընտանիքի անդամները, ովքեր բնակվում են Երևանում, իրեն հարազատի նման են ընդունել: Բացի դրանից, երգչուհին ասել էր, որ պատրաստվում է իր որդուն հայերեն սովորեցնել, չնայած անձամբ չի տիրապետում դրան: 

Կարդացեք նաև` Ցավդ տանեմ. ռուս երգչուհի Անաստասիա Ստոցկայան հայերենով դիմել է իր ընտանիքը քանդել ցանկացողին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին