▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուղիղ եթեր դուրս գալը շատ բարդ է. Լուսինե Թովմասյան

Life.panorama.am-ը գրում է. «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագիրը նոր հաղորդավարուհի ունի: Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն այսուհետ սիրված ծրագրի շրջանակներում Ավո Խալաթյանի հետ միասին բարի լույս կմաղթի հեռուստադիտողներին:

Կայքի հետ զրույցում Լուսինեն պատմել է նոր աշխատանքի եւ թիմում անմիջապես ինտեգրվելու մասին:

«Ճիշտ է՝ տարբեր միջոցառումներ վարելու փորձ ունեմ, սակայն սա առաջին անգամն է, որ հեռուստատեսությամբ որպես հաղորդավարուհի եմ ներկայանում: Անկեղծ ասած՝ այս ընթացքում տարբեր աշխատանքների առաջարկներ ունեցել եմ, բայց սա առանձնացավ ու գրավեց հիմնականում նրանով, որ շաբաթվա մեջ միայն 2-3 օր պետք է զբաղված լինեի, այն էլ առավոտյան ժամերին: Քանի որ աղջիկս դեռ փոքր է, նա մեծ ուշադրություն ու խնամք է պահանջում, ուստի կարճ զբաղվածություն չունենալու դեպքում՝ չէի համաձայնի»,- նշեց Լուսինեն ու շարունակեց. «Ինչպես նշեցի՝ հեռուստատեսային դաշտում որպես հաղորդավարուհի ներկայանալու առաջին փորձս է, սրան գումարած ուղիղ եթեր դուրս գալը շատ բարդ է ու գերուշադրություն է պահանջում, սակայն աշխատանքային խումբն այնքան լավն է, որ այդ խնդիրները շատ փոքրիկ ու հաղթահարելի են դառնում: «Բարի լույս»-ի ողջ թիմը միմյանց հանդեպ տրամադրված են դրականորեն, նրանք կարողացել են իսկական ընտանեկան մթնոլորտ ստեղծել, ու ինքս էլ ոչ մի վայրկյան չզգացի, որ այս ընտանիքում ես նորեկ եմ: Նրանք ինձ մեծ ուժ տվեցին, որի շնորհիվ կարողացա անմիջապես մտնել առավոտյան թողարկման ռիթմի մեջ ու հասկանալ, որ վախենալու պատճառ չկա: Ես սիրում եմ հեռուստատեսային դաշտը եւ այստեղի հետ կապված յուրաքանչյուր բան ինձ հաճույք է պատճառում»:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին