▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սովորեցի պայքարել ու մինչև վերջ գնալ հանուն սիրո. Բեն Ավետիսյան

Սովորեցի պայքարել ու մինչև վերջ գնալ հանուն սիրո. Բեն Ավետիսյան
 

Շուրջ մեկ ու կես տարի հեռարձակվող «Երանի» հեռուստասերիալն այլեւս պատմություն է: Բոլորովին վերջերս այն իր հանգուցալուծումն ունեցավ, որի մասին էլ Life.panorama.am-ը խոսել է գլխավոր հերոսին մարնավորող Բեն Ավետիսյանի հետ:

«Մեր հարազատ հեռուստասերիալն արդեն ավարտված է: Ամփոփոելով արդյունքները` պետք է ուրախությամբ նշեմ, որ 1.5 տարի տեւած այս աշխատանքն իր լավագույն արդյունքը տվեց, հեռուստադիտողի կողմից այն սիրվեց ու մեծ դիտելիություն ունեցավ, սակայն արդեն պետք էր այն ավարտել, քանի որ դերասանի համար այդքան երկար աշխատելը միեւնույն կերպարի համար, հոգնեցուցիչ էր: Ժամանակ էր պետք դադար վերցնելու, որպեսզի առաջիկայում նոր կերպարներով կարողանանաք հանդես գալ»,- պատմեց Բեն Ավետիսյանը:

Արամի եւ Անիի զույգը, որոնց մարմնավորում էին Բենն ու Շուշաննա Թովմասյանը, սիրվեց հեռուստադիտողի կողմից, ավելին` այս ընթացքում նրանց անգամ իրականում սիրավեպ վերագրեցին, որի մասին խոսելիս` դերասանը նշեց.

«Այն, որ մեզ ու սերիալի այլ զույգերին իրականում եւս սիրավեպ էին վերագրում, խոսում է այն մասին, որ մենք կարողացել ենք հավատացնել մեզ, կարողացել ենք բնական ու դիպուկ մարմնավորել այդ զույգերին: Ուրախ եմ, որ երկար տանջանքներից ու փորձություններից հետո Արամն ու Անին գտան իրենց երջանկությունը: Ինչ վերաբերվում է այդ ասեկոսեներին, կրկին ասեմ, որ մենք ուղղակի շատ լավ ընկերներ ենք, ավելին` հարեւաններ ենք, ապրում ենք նույն շենքում, ունենք շատ լավ հարաբերություններ, բայց հաստատ մեր մեջ սիրավեպ չկա»:

Բենը խոստովանում է` Արամի հերոսից շատ բան է սովորել.

«Արամից սովորեցի համառ լինել` սեփական նպատակներին ամեն գնով հասնելու համար: Սովորեցի պայքարել ու մինչեւ վերջ գնալ հանուն սիրո: Բայց ինչպես յուրաքանչյուր հերոսի դեպքում է, ինքս էլ Արամին որոշ հատկություններ տվեցի: Ի վերջո, 1.5 տարի կերտել եմ այդ հերոսին»,- ընդգծեց Բենն ու շարունակեց.

«Նախկինում շատ դերեր եմ ունեցել, բայց սա թերեւս ինձ առավել ճանաչում ու սեր տվեց, ինչի համար ուրախ եմ: Հիմա պատասխանատվություն ունեմ հաջորդ աշխատանքս այնպես ներկայացնելու, որպեսզի գերազանցեմ ինքս ինձ ու կրկին սիրվեմ հեռուստադիտողի կողմից»:

Հաջորդիվ Բեն Ավետիսյանը ցանկություն ունի բացասական հերոսի մարմնավորել.

«Հիմա ինձ ավելի հեշտ կլինի բացասական հերոս խաղալ, քան դրական, քանի որ դրականի դեպքում ես նոր մարդու պետք է կերտեմ, որը նման չլինի Արամի հերոսին, իսկ բացասականի դեպքում կփորձեմ հմտություններ ցուցաբերել ու հետաքրքիր գույներ տալ տվյալ հերոսին: Միաժամանակ, յուրաքանչյուր կերպարի դեպքում ես կկենտրոնացնեմ ուժերս լավ աշխատանք ստանալու համար»,- նկատեց նա:

Շարունակությունը՝ սկզբնաղբուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին