▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա եմ հասկանում, թե իրական ժանգլորությունը որն է. Սիրուշոն` 2 երեխաների մայր լինելու մասին և ոչ միայն

Armradio.am–ը հարցազրույց ունի երգչուհի Սիրուշոյի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.  

-Դուք  հայաստանյան  «Եվրատեսիլի» պատմության մեջ մնացիք լավագույն արդյունք  գրանցած երգչուհի, ի՞նչ դասեր պետք է քաղել որպեսզի նման արդյունքներ չգրանցվեն:

-Ինչպես դուք, այնպես էլ ես հույս ունեմ, որ  ամեն տարի կլինեն  լավ արդյունքներ: Բայց   պետք չէ դա դարձնել ամբողջ կյանքի կարևորագույն մաս: Դա փառատոն է, երաժշտության տոն է, որը պետք է վայելել ու լավ ներկայանալ`հաճույք ստանալ մասնակցությունից, իսկ  մենք էլ հաճույք ստանանք այն  դիտելուց: Այս տարի էլ այսպես եղավ: Ուղղակի վայելենք երաժշտությունը ու չընկնենք սխալների հետևից, այլ բոլորս լինենք արտիստների կողքին, քանի որ դա շատ դժվար է: Ինքներդ ձեզ մեկ վայրկյան պատկերացրեք ու կզգաք դժվարությունը:

-Երգը Ձեզ դուր  է՞ եկել:

-Հատված եմ լսել հենց մրցույթի օրը: Դե իր տեսակի մեջ գեղեցիկ երգ է, ու չգիտեմ, թե որքան է այն մրցույթային:

-Վերջին հարցը`արդեն երկու բալիկ ունենք, ինչպես ե՞ք կարողանում հասցնել ամեն ինչ, լինել բեմում ու նրանց կողքին:

-(Ժպտում է-խմբ.): Դե փորձում եմ…, հայրս երիտասարդ տարիքում զբաղվում էր ժանգլորությամբ, ու ես հիմա եմ հասկանում` թե իրական ժանգլորությունը որն է:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին