▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչև ու՞ր կարող է հասնել Նազենիի ֆանտազիան

Այն, որ Նազենի Հովհաննիսյանը հեռուստատեսության ամենասիրված, ամենագեղեցիկ ու ամենախելացի հաղորդավարուհիներից մեկն է, դրա հետ ոչ մեկը չի կարող վիճել։ Ինչպես նաև՝ ոչ մեկ չի կարող վիճել, որ Նազենիի մասնակցությամբ բոլոր հաղորդումները հայտնի են ու սիրված։

Ու ինչպես տրամաբանական էր՝ Նազենին իր հայտնությունը «կվաճառի» շատ թանկ գներով, բայց տրամաբանական էր, որ այդ «առքուվաճառքը» անցնի չափի սահմանները ու հաղորդավարուհին, ով եթերում ներկայանում է «Ամենախելացին» հաղորդաշարի «դեմք», ում քայլերին հետևում են երիտասարդ ամենախելացիները, ով համարվում է փոքրերի կուռքը, այսօր, փողի համար կանացի տակդիրների գովազդ է ցանկանում անել։

Հասկանո՞ւմ եք, որ փողի համար մեր աստղերը ամեն ինչի պատրաստ են, բայց չեն գիտակցում իրենց արարքի լրջությունն ու հետևանքները։

Հաշվի չեն առնում, թե նրանք ով են, արդյո՞ք դա կվնասի նրանց անվանը, արդյո՞ք դա ճիշտ է ու մարդկային։

Ո՞վ կարող է ինձ բացատրել՝ որքա՞նով է տրամաբանական, որ հաղորդավարուհին լինի երիտասարդ խելացիների կուռք ու ուղեկից և միևնույն ժամանակ կանացի միջադիրներ գովազդի։

Նազենիի այս արարքը նման է նրան, որ Քիմ Քարդաշյանը քարոզի բարոյականություն ու դեմ լինի հայուհու՝ այլ ազգի ներկայացուցչի հետ ամուսնանալուն։

Հ.Գ.

Իմ իմանալով այդ «Լիբրեսս»-ն օգտագործվում է մարմնի այլ մասին համար, ու այս տրաբանությամբ չեմ հասկանում՝ ի՞նչ է գովազդում ցուցադրված դեմքը ու ինչ կապ ունի համբույրը:

Հեղինակ՝

Արամ Մանուկյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին