Կայացել է սիրված երգչուհի Քրիստինե Պեպելյանի նոր՝ «Կամաց-կամաց» երգի ու տեսահոլովակի փակ շնորհանդեսը:
Դրան, ինչպես երգչուհին նշեց, հրավիրվել էին հարազատ ու մտերիմ մարդիկ և ինչպես Քրիստինե Պեպելյանը նշեց իր խոսքում. «Սա մտերմիկ հավաքույթ է, որին ներկա են մարդիկ, ովքեր ինձ գիտեն ճանաչված լինելուց առաջ և հետո, ու փառք Աստծո, նաև նշում են, որ չեմ փոխվել այս ճանապարհին և անկեղծ ասեմ՝ սա ինձ համար կոմպլիմենտ է»:
Երգի երաժշտության և խոսքերի հեղինակները երիտասարդ ստեղծագործողներ են՝ Գուրո Գասպարյանը և Նարեկ Ստամբոլցյանը: Գործիքավորումը ևս Գուրո Գասպարյանինն է:
Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է: Տեսահոլովակը նկարահանվել է Փարիզում, քանի որ, ի սկզբանե, միտք կար սև ու սպիտակ տեսահոլովակի նկարահանումները կատարել այնպիսի մի քաղաքում, որ այդ երկու երանգների մեջ կլինի շքեղ ու խոսուն:
Ինչպես Քրիստինե Պեպելյանն է մեկնաբանում՝ «Կամաց-կամաց» երգը միմյանցից կամաց-կամաց, դանդաղ-դանդաղ հեռացող մարդկանց մասին է:
Քրիստինե Պեպելյանը վստահ է, որ այս երգում ամեն մեկն իրեն կգտնի, քանի որ այն երգ է կյանքի մասին, իսկ տեսահոլովակի կադրերը դիտելիս յուրաքանչյուր մարդ կպատկերացնի կյանքի իր անցած ճանապարհը, այդ ճասնապարհին իր կորցրած սիրո պատմությունը, երգ:
«Կամաց կամաց» երգը լայն լսարանին հասանելի կլինի մայիսի 29-ից:
Իսկ տեսահոլովակի փակ դիտման ժամանակ բոլորն անկեղծ հուզվում և ուրախանում էին, իսկ երեկոյի հերոսն ամեն ինչ անում էր հյուրերի բարձր տրամադրությունն ապահովելու համար. Քրիստինե Պեպելյանի կողմից կատարած մի քանի ուրախ և տրամադրող երգերն էլ բոլորին ստիպեցին, որ պարեն և երեկոն ավելի լիարժեք դարձնեն:
Լուսանկարները՝ Բլոգնյուզից