Վաստակավոր արտիստի պարգև ստացած երգիչ Ռազմիկ Ամյանը որոշել էր այդ մասին գրառում կատարել համացանցում: Եվ իր միտքը շարադրել էր հայերենով՝ մաշտոցյան գրերով ու նաև ՝ լատինատառ հայերենով, ինչի շուրջ բարձրացած աղմուկը, ծաղրը, քննադատությունը ոմանք արդար, մյուսները՝ ավելորդ համարեցին:
Լրատվական կայքերից մեկն էլ՝ պարգևի մասին լուրը՝ հայերենով , սակայն լատինատառ դրեց, ինչը բոլորը համարեցին ստացված հումոր:
Ինքը՝ Ռազմիկ Ամյանը, լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ երգիչ Ձախ Հարութի՝ Հարութ Փամբուկչյանի և պրոդյուսեր Խաչիկ Եղոյանի հետ՝ այն կրկին մակագրելով հայերեն ու լատինատառ հայերեն:
Կարելի է կարծել, որ սա Ռազմիկ Ամյանի ոչ միայն պատասխանն է իրեն ծաղրողներին ու քննադատողներին, այլ նաև տրոլինգը՝ հատուկ կատակելու տարբերակը: