▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուիզա Ղամբարյանը հազիվ և ողբերգական ձայնով ասաց, որ շատ վատ է, չի կարողանում կանգնել և քայլել. Սուրեն Շահվերդյան

 

«Առավոտյան շուտ ինձ զանգահարեց Լուիզա Ղամբարյանը: Հազիվ և շատ ողբերգական ձայնով էր խոսում և ասում էր, որ շատ վատ է: Նախ վախեցա, որովհետև տեղյակ եմ, որ նրա ամուսինը` Գեորգի Կիմիչը (Պողոսյանը), սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունի, ես էլ կիսաքնած էի և շատ ավելի վատ բանի էի սպասում: Երբ Լուիզային հարցրի, թե ինչ է պատահել, ասաց, որ շատ վատ է: Երկար դադարից հետո ասաց, որ չի կարողանում ոտքի կանգնել և քայլել, սրտխառնոց և գլխապտույտ ունի: Լուիզան ասաց, որ չի հասկանում, թե ինչ է կատարվում, ապա հավելեց, որ այսօր` մայիսի 31-ին, չի կարող խաղալ «Սև դառը SHOCKոլադ» ներկայացման մեջ: Ճիշտն ասած` մի փոքր հանգստացա, որ իրենից շատ ավելի վատ լուր չստացա: Թեպետ Լուիզան ինքն էլ չգիտի, թե իր մոտ ինչ է»,- Asekose.am-ին ասաց ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը` պարզաբանելով, իր այսօրվա ֆեյսբուքյան գրառումը, որի համաձայն` «Սև դառը SHOCKոլադ» ներկայացումը հետաձգվում է` դերասանուհի Լուիզա Ղամբարյանի անսպասելի ծանր հիվանդության պատճառով:

Ըստ Սուրեն Շահվերդյանի` իրենք մի փոքր սպասելուց հետո հասկացան, որ Լուիզայի առողջական վիճակում առաջընթաց չի գրանցվում, ըստ այդմ էլ` ներկայացման օրը տեղափոխելու որոշում են կայացրել.

«Պարբերաբար խոսում եմ Լուիզայի հետ, որևէ առաջընթաց չկա, սակայն ինձ ասաց, որ խոստանում է հունիսի 15-ին` իր ծննդյան օրը,  անկախ ամեն ինչից ելույթ ունենալ, նույնիսկ` մահացած (ժպտում է): Լուիզան պատրաստ է իր ծննդյան օրը զոհաբերել հանուն թատրոնի, երդվել է, որ մահացած լինելու դեպքում էլ գալու է և խաղա: Իրեն  մեղավոր է զգում, որ հանդիսատեսն այսօր գալու է ներկայացման և փոշմանած հետ գնա»:

Այն դիտարկմանը, որ հանդիսատեսը միայն իր ֆեյսբուքյան գրառման միջոցով կարող է տեղեկանալ, որ այսօրվա «Սև դառը SHOCKոլադ»-ը հետաձգվել է, ռեժիսորն ասաց.

«Ցավոք սրտի, միայն ֆեյսբուքում ինձ հետևողները կարող են նախապես իմանալ այդ մասին: Ես, Արամոն և Էմմա Պետրոսյանն այսօր գնալու ենք թատրոն և ներողություն ենք խնդրելու, որ ներկայացումը հետաձգվում է: Տեսնենք, թե ինչ կլինի մինչ Լուիզայի ծնունդը: Կարծում եմ, որ մենք Լուիզայի հիվանդության պատճառով ստիպված կլինենք հետաձգել նաև մեր մյուս նախագիծը` «Տրամվայ ցանկությունը»,-ասաց Սուրեն Շահվերդյանը:

Հավելենք, որ Սուրեն Շահվերդյանը «Սև դառը SHOCKոլադ» ներկայացման ռեժիսորն է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լուիզա Ղամբարյանը մեկնաբանելով իր հիվանդությունը Asekose.am-ին ասել էր հետևյալը.

«Պարզապես ուժեղ մրսածություն է ինձ մոտ ու բարձր ջերմություն, փառք Աստծո, ծանր հիվանդություն չունեմ: Օրեր առաջ եմ վերադարձել արտերկրից, միգուցե, հենց դա է մրսածությանս պատճառը»:

Asekose.am-ը առողջություն է մաղթում Լուիզա Ղամբարյանին:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կարդացեք նաև`

Լուիզա Ղամբարյանը մեկնաբանում է իր ծանր հիվանդության մասին լուրը

Ամուսնուս նախկին կինը` Սոֆի Դևոյանը, մեր հարցում գնացել է շատ ճիշտ և կոռեկտ քայլերի. Լուիզա Ղամբարյան

Այո, մեր ընտանիքում համալրում է սպասվում. Լուիզա Ղամբարյան

Տիկին նախարար, դուք սխալ եք. Սուրեն Շահվերդյան

Սուրեն Շահվերդյանը` ամուսնալուծության լուրերի և մերժված լինելու մասին

Մարդու գործն է կարևոր, ոչ թե անձը... Սուրեն Շահվերդյանն՝ Արմեն Ամիրյանի մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին