Ղրիմում կայացած «Մանկական Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում հաղթող են ճանաչվել Հայաստանը ներկայացնող Անահիտ Ադամյանն ու Ռուսաստանի ներկայացուցիչ Արինա Պետրովան: Երկրորդ տեղը զբաղեցրել է Իսրայելի ներկայացուցիչ Կուպեր Տալին, իսկ երրորդ հորիզոնականում Ռուսաստանը ներկայացնող Եվգենի Բոյցովը: Հանդիսատեսի համակրանք մրցանակին արժանացել է Ղազախստանի ներկայացուցիչը` Ամինա Ժապարը:
Նշենք, որ մրցույթին մասնակցում էին 11 երկրների 13 ներկայացուցիչներ` Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի, Գերմանիայի, Իսրայելի, Լատվիայի, Մոլդովայի, Ֆրանսիայի, Ղազախստանի, Աբխազիայի երեխաները:
Ժյուրիի կազմում են եղել Եվգենի Կռիլատովը, Գրիգորի Գլադկովը, Լեւ Լեշչենկոն, Եվգենի Կոմբարովը, Օլեգ Գազմանովը, Յուլիաննա Կարաուլովան: Ժյուրիի նախագահն Էր պրոդյուսեր և կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը:
13-ամյա Անահիտ Ադամյանը հայտնի կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի Պոպուլյար երաժշտության ակադեմիայի սան է: Անահիտը 2016թ. Մալթայում կայացած «Մանկական Եվրատեսիլ»-ում Մերի Վարդանյանի հետ զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
Հավելենք, որ Անահիտը սիրված հումորիստ Աշոտ Ղազարյանի դստեր` Մարգարիտայի աղջիկն է: