▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խոստանում եմ՝ շուտով պարելու ենք»․ Սոֆի Մխեյանը՝ ստեղծագործական դադարի ու սպասվող նորությունների մասին

Mypage.am-ը գրում է. Երգչուհի Սոֆի Մխեյանը վերջերս է վերադարձել Սոչիում կայացած «Տարվա երգ» մրցանակաբաշխությունից, որի ժամանակ «Լեբլեջիները խմբերգը» արժանացել է լավագույն կատարում մրցանակի։

Mypage.am-ը կապ է հաստատել Սոֆիի հետ՝ հասկանալու մրցանակաբաշխության մանրամասները, ինչպես նաև ճշտելու, թե ինչով է պայմանավորված նրա ստեղծագործական դադարը։

«Մի քիչ դադարը չխանգարեց և ինձ, և հանդիսատեսիս»,- այսպես արձագանքեց Սոֆին հարցին, թե ինչու երկար ժամանակ ակտիվ գործունեություն չի ծավալում։ Այնուհետ, նա ասաց, որ «դադար» ասվածը այդքան էլ տեղին չէ, քանի որ ինքը երբեք չի դադարել հանդիսատեսի հետ հանդիպել և ելույթ ունենալ այս կամ այն միջոցառմանը և երեկույթներին։ «Իմ հանդիսատեսից ես չեմ հեռացել»,- խոսքը ավարտելով` նշեց նա։

Հարցին՝ թե, երբ նորություններ կլինեն, երգչուհին պատասխանեց. «Չեմ ցանկանում բացել փակագծերը, բայց շուտով ես անակնկալ կունենամ հանդիսատեսիս համար»։

Իսկ մանրամասնելու փոխարեն, Սոֆին ասաց. «Խոստանում եմ, որ բոլորս կպարենք շուտով»։

Ամբողջական հոդվածը` այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին