▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկոյան մենք կտաքացնենք ամբողջ քաղաքը. Տիմատիի տեսաուղերձը` երևանյան համերգից առաջ

 

Այսօր` ժամը 20.00-ին, Հանրապետության հրապարակում կկայանա ռեփեր Տիմատիի բացօթյա համերգը, որին սպասում էին բոլոր երկրպագուները: Գիշերը Տիմատին տեսաուղերձ է հրապարակել իր Instagram-ում:

«Ողջույն Երևան: Ուշ գիշեր է, սակայն մենք այստեղ ենք: Բոլոր նրանց, ովքեր այս տեսանյութն առավոտյան կդիտեն՝ բարի լույս եմ մաղթում: Մենք չեն քնել, արդեն սկսել ենք պատրաստվել քաղաքի ամենամասշտաբային համերգին: Վաղը համերգի պաշտոնական սկիզբն է, բոլորիդ սպասում եմ, եկեք ժամը 8-ին, վայելեք դիջեյի երաժշտությունը, իսկ ժամը 9-ին ես բեմ կբարձրանամ: Վաղը շատ շոգ է լինելու, չնայած, որ երբ ժամանեցի այստեղ բավականին ցուրտ էր: Ձեր քաղաքում այսքան ցուրտ չէի սպասում, սակայն երեկոյան մենք կտաքացնենք ամբողջ քաղաքը: Երևան, Կենտրոնական հրապարակ, Տիմատիի մենահամերգ՝ սպասում եմ ձեզ»,- ասում է ռեփերը տեսաուղերձում:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին