Երեկ` հունիս 8-ին, Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ ռեփեր Տիմատին: Վերջինս իր ելույթը սկսելուց առաջ ասաց հետևյալը. «Пацан сказал пацан сделал»: Ռեփեր ևս մեկ անգամ անդրադարձավ իր նախորդ չկայացած համերգին.
«Ցավում եմ, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ելույթ չունեցա ձեզ համար, բայց ես խոստացա, որ կվերադառնամ կրկնակի լավ ծրագրով: Այնքան ուրախ եմ, որ այսօր այստեղ այսքան շատ մարդ է հավաքվել: Անչափ շնորհակալ եմ բոլորիցդ»,-նշեց նա:
Համերգի ամենաուշագրավ պահերից մեկը, թերևս, այն էր, որ Տիմատին հայկական դրոշը գցել էր ուսերին: Հավելենք, որ Տիմատին համերգի ընթացքում կատարեց իր բոլոր հայտնի հիթերը, որոնցից շատերը հանդիսատեսը երգում էր նրա հետ:
Լուսանկարը` Blognewsi