▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիլվա Հակոբյանն այսօր ամուսնացել է. բացառիկ լուսանկար՝ երգչուհու պսակադրությունից

 

Այսօր երգչուհի Սիլվա Հակոբյանը և նրա սիրելին՝ Նորայր Մանուկյանն ամուսնացել են: Սիրահար զույգի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Հռիփսիմե եկեղեցում: 

Լուսանկարը՝ Hraparak.am-ի


Հիշեցնենք,
որ երեկ Asekose.am-ի հետ զրույցում Սիլվայի հայրը՝ Հակոբ Հակոբյանը, ով նաև երգչուհու պրոդյուսերն է, նշել էր, որ դստեր և նրա սիրելիի հարսանիքը տեղի կունենա այս ամսին, իսկ թե կոնկրետ երբ, Հայկոբ Հակոբյանը չէր ցանկացել մանրամասնել.

«Հարսանիքը կլինի շատ նեղ շրջանակներում, երիտասարդներն ուզում են մեկնել շրջագայության, նույնիսկ օրը դեռ չենք որոշել: Երկու ընտանիքներով ենք լինելու, որից հետո նորապսակները կմեկնեն ճամփորդության: Դստերս և սիրելիի որոշումն է, զույգի անձնականն է, չեն ցանկանում հարսանիքը դարձնել հանրության թեմա և դրանով PR անել»,- նշել էր երգչուհու հայրը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին